Jump to content

Կոիմբրայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոիմբրայի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1290
ՀիմնադրիրDenis I of Portugal?
ԱնդամակցությունՈւտրեխտի ցանց, Կոիմբրայի խումբ, Եվրոպայի համալսարանների միություն[1], European Campus of City‑Universities?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[4] և European Open Science Cloud Association?[5]
Երկիր Պորտուգալիա[6]
ՏեղագրությունԿոիմբրիա[7]
Պարգևներ
Սանտիագոյի թուր շքանշանի Մեծ խաչ[8]
և Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար
Կայքuc.pt(պորտ.)(անգլ.)
Կոիմբրայի համալսարան (Պորտուգալիա)##
Կոիմբրայի համալսարան (Պորտուգալիա)
Կոիմբրայի համալսարան, Պորտուգալիա
 University of Coimbra Վիքիպահեստում

Կոիմբրայի համալսարան (պորտ.՝ Universidade de Coimbra), Պորտուգալիայի հնագույն համալսարանը, Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է 1290 թվականին Լիսաբոնում Դինիշ I արքայի հրամանով, ավելի ուշ տեղափոխվել է Կոիմբրա, ուր գործում է մինչ այժմ[9]։

2013 թվականի հունիսի 22-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[10]։

Համալսարանում սովորում է մոտ 23.000 ուսանող։ Այն ունի 8 ֆակուլտետ, 4 մասնաշենք։ Համալսարանի գրադարանը Եվրոպայի հնագույն ու ամենահարուստ ակադեմիական գրադարաններից է։ Այն նաև երկրի մշակութային խոշոր կենտրոններից է։

Պաշտոնական ու տոնական միջոցառումների ժամանակ համալսարանի ուսանողներն ու դասախոսները հատուկ համազգեստ են հագնում (traje académico), որը ժապավեններով զարդարված սև անձրևանոց է։ Ժապավենի գույները խորհրդանշում են ֆակուլտետները, իսկ քանակը` ուսման տարիների թիվը։ Մայիսի կեսերին` քննություններից հետո, Կոիմբրայի համալսարանի ուսանողները կազմակերպում են տոն, որի ընթացքում վառում են ժապավենները[11]։

Համալսարանը մտնում է եվրոպական համալսարանների Ուտրեխտյան միավորման մեջ։

Համալսարանում ուսանած կամ դասավանդած նշանավոր մարդկանց ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժոզե դի Անշիետա - բրազիլական առաջին գրողը (XVI դար)
  • Գրեգորիու դե Մատոս - բրազիլացի բանաստեղծ, գրող
  • Մանուել Արուդա դա Կամարա - բրազիլացի կենսաբան (XVIII դար)
  • Ջորջ Բյուկենեն - շոտլանդացի պատմաբան և հումանիստ (XVI դար)
  • Կարդոզու դա Սիլվա Պաիշ - Պորտուգալիայի վարչապետ, ապա նախագահ (1917-1918)
  • Կարվալիո Մոնտեյրո - պորտուգալացի միլիոնատեր
  • Կարլուշ Մոտա Պինտու - Պորտուգալիայի վարչապետ (1878-1979)
  • Անտոնիու Նունիշ - մաթեմատիկոս (XVI դար)
  • Անտոնիո դի Օլիվեյրա Սալազար - Պորտուգալիայի վարչապետ, փաստացի դիկտատոր (1932-1968)
  • Պեդրո դե սոուզա Գոլշտայն դե Պալմելա - Պորտուգալիայի վարչապետ (1834-1835, 1842, 1846)
  • Անտոնիո Խոմեմ - կանոնիկ իրավունքի պրոֆեսոր։ Մահապատժի է ենթարկվել ինկվիզիցիայի կողմից։
  • Անտոնիու Էգաշ Մունիշ - բժիշկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1949)

Կոիմբրայի համալսարանի գիտությունների ակադեմիայի անդամ է եղել ֆրանսիացի մաթեմատիկոս Լուի-Բենժամեն Ֆրանկյորը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://eua.eu/about/member-directory.html
  2. https://ec2u.eu/members/
  3. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  4. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  5. https://eosc.eu/members/
  6. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  7. https://cvc.cervantes.es/literatura/aispi/pdf/23/23_295.pdf
  8. http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  9. «Португалия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Коимбрский университет — Альта и София (Португалия)
  11. Путешествие: Здесь начинается Европа (Никита Кривцов. Португалия многих заставила пересмотреть взгляды на географию.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոիմբրայի համալսարան» հոդվածին։